Posted in Մայրենի

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  1. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:
    Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:
  2. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
  3.  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
    Ինձ թվում է, որ բանաստեղծությունը ոչ միայն ուրախ է բայց նաև հանգիստ և փափուկ։
  4. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
  5.  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ, սիրուն, դեղին, արևոտ և կարմիր
  6.  Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին: