Posted in Մաթեմատիկա

Ma2ematika

1. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
5/50, 12/50, 24/50, 35/50, 48/50:
Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը
1/60, 12/60, 24/60, 35/60, 48/60


2. Գտի՛ր նշված թվի մասը
35-ի 3/7 մասը = 15
420-ի 5/6 մասը = 350
180-ի 5/9 մասը = 100
2000-ի 9/10 մասը = 1800
140-ի 5/7 մասը = 100
100-ի 5/5 մասը = 100


3. Հաշվի՛ր
415 կգ-ի 2/5 մասը = 166
480 դրամի 5/6 մասը = 400
18ժ-ի 2/3 մասը = 12
320 լ-ի 6/8 մասը = 240
510 մ2-ու 2/17 մասը = 60
480 կմ-ի 5/16 մասը = 150


4. Աննա գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:
Պատ․՝ 480գ

5. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
Պատ․՝ Սոնան կարդացել է 105 էջ և նրան մնացել է կարդալ 21 էջ։

Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
Պատ․՝ մեքենային կմնա 60կմ
6. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի 3/4 մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
Պատ․՝ 200 լ ջուր
7.  1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի 1/4 մասը: Նույն ծորակից  որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:
Պատ․՝ 300լ ջուր


Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները

Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց  խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ։ Միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու։ Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։ Աղվեսն ասաց.
-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ գազանների հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

  1. Տեքստից դո’ւրս գրիր 5-ական գոյական և ածական անուն։ 
    Գոյական – Առյուծ, աղվես, գազան, հետք, քարայր։
    Ածական – Հիվանդ, խելացի, ծեր, սոված, ծանր։
  2. Տեքստից դո’ւրս գրիր 2-ական եզակի և հոգնակի թվով գոյական։
    Եզակի – Առյուծ, աղվես։
    Հոգնակի – գազաններ, հետքեր։
  3. Լրացրու բառակապակցությունում բաց թողած ածականը։ 
  • (ծանր) քարայր
  • (Միամիտ) գազաններ
  • (Խելացի) աղվես
  • (Խորամանկ) առյուծ 


4․ Գրիր տրված բառերի հոմանիշները։

հիվանդ – անառողջ

խորամանկ – խարդախ

մութ – խավար

գազան – գիշատիչ

քարայր- քարանձավ

սոված – քաղցած

ագահաբար – ագահորեն

ծերանալ – պառավել

խժռել – ուտել

5․ Վերնագրի՛ր առակը։
Խելացի աղվ

Լրացուցիչ աշխատանք

1․Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական –  Հրամանատարը, ընկերներ, վտանգ) 1 ածական – սիրելի)

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական – Անահիտ, շշուկ, լույսեր, 2 ածական – վերջին, փոքրիկ)

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական – անձրև, հիշողություն, 2 ածական – հորդառատ, հաճելի)

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական – քույր, Մարգարիտ, սեր , 2 ածական – ջերմ, կրտսեր)

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական – տոն, զույք, 3 ածական – գեղեցիկ, հարսանեկան, գունավոր)

2․Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:

3․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։

Նկար – գեղեցիկ, հիասքանչ, վատ
այգի – ուրախ, մեծ, բաց
ծաղիկ – բուրավետ, սիրուն, կարմիր
գիրք – հետաքրքիր, անհետաքրքիր, փոշոտ
գորգ – փափուկ, կոոշտ, դեղին